Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ չի հնազանդվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին՝ վերացնելու կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումները, եթե դա վնասի բնակչությանը՝ գրում է CNN- ը:
«Եթե նա (Թրամփը) հրամայի ինձ բացել (նահանգը) այնպիսի եղանակով, որը կվտանգի իմ նահանգի բնակչության առողջությունը, ես դա չեմ անի», – ասել է Կուոմոն: