Մինչև հիմա նպաստառու ընտանիքներին աջակցություն չի հատկացվել՝ կանխավարկածով, որ նրանք նպաստ են ստանում: Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր որոշում ենք կայացրել, որ նպաստավորներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն: Միանվագ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվին՝ անկախ նրանից 11-րդ միջոցառման շահառու են, թե՝ ոչ։ Մնացած մասն առձեռն՝ որպես միանվագ աջակցություն, կհատկացվի նրանց»,- նշել է Փաշինյանը։