Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, որոնք արդեն բուժվել են COVID-19-ից, արյուն են հանձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար: Ըստ Independent հրատարակչության՝ զույգը հույս ունի, որ իրենց արյունը և դրանում պարունակվող հակամարմինները կօգնեն լաբորատոր հետազոտություններում:

Փաստը, որ դերասանի և նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնի էր դարձել մարտ ամսին: Մարտի 17-ին նրանք դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մարտի 28-ին ԱՄՆ են վերադարձել Ավստրալիայից, որտեղ նրանք կարանտինում էին: