ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար լռությունից հետո...
Այս թեմային երկար չեմ անդրադարձել՝ ելնելով «Մարդուն տալ իր սխալը գիտակցելու և շտկելու հնարավորություն» սկզբունքից: Սկզբունքը կգործեր այն դեպքում, երբ սուբյեկտը գիտակցում է իր քայլի նախ բարոյական կողմը, բայց արձանագրում եմ փաստ, որ ոչ միայն չեն գիտակցում, այլ նաև փորձում են դուրս գալ բարոյական բոլոր արժեքներից և գործում են այս կերպ:
Մեկ ամիս առաջ իմ գործընկեր Նարեկ Մկրտչյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որ Միհրան Ծառուկյանը չի վերադարձրել մեր սփյուռքահայի կողմից ընտանեկան արարողության համար կատարված կանխավճարը, որը կազմում է շուրջ 2000 ԱՄՆ դոլար:
Մինչև գրառումով կիսվելս՝ փորձեցի կապ հաստատել Լիլինա անունով պրոդյուսերի հետ, որպեսզի պարզեմ խնդիրը ողջ մանրամասներով, սակայն պրոդյուսերը չփորձեց անգամ լսել մանրամասները և խոսքիս կեսից անջատեց հեռախոսը և այլևս չպատասխանեց զանգերին:
Մի քանի օրից զանգահարեցի Միհրան Ծառուկյանին և մոտ մեկ ժամ զրուցեցի իր հետ՝ փորձելով բացատրել հարցի խորքայնությունը, բայց պարոն Ծառուկյանը՝ փոխանակ հասկանա և գիտակցի լրջությունը, փորձեց ավելին մեղադրել մեզ՝ այն էլ պատգամավորներիս, նման մանր հարցում ներգրավված լինելու մեջ (հայրենակցին քցելը մանր հարց է համարվում ) և սկսեց մեղադրել նաև մեզ իր «բարի» համբավը սևացնելու փորձի մեջ: Ավելի՛ն, նա արդարացրեց իր պրոդյուսերի վարքագիծը «Դե աղջիկ է, երբ իմացել է պատգամավոր է զանգել իրեն, խառնվել է իրար» արտահայտությամբ և նորմալ համարեց հեռախոսի անջատելը՝ խոսքի կեսից ( Բարի համբավ, արժեքներ և այլն թողնում եմ ձեր դատողությանը):
Ավելին ասեմ, որ Միհրան Ծառուկյանը նախապես նաև մի տեքստ էր ուղարկել՝ իր ներկայացնելով մեր ընդհանուր լավ ընկերոջ միջոցով և պահանջել, որ այդ տեքստով ես և պատգամավոր Նարեկ Մկրտչյանը պետք է հայցենք իր ներողամտությունը և միայն այդ դեպքում ինքը կմտածի գումարը վերադարձնելու մասին: Անկեղծ ասած, պարոն Մկրտչյանի խնդրանքով՝ այդ տեքստը վաղուց չեմ հրապարակել և այդ առաջարկը ներկայացնողին չեմ ասել ասելիքս, հաշվի առնելով նաև այն, որ կա ինձ համար անհայտ, բայց կարծես մեզ ընդհանուր ընկերոջ խնդրանք, բայց երբ մարդիկ չունեն բարոյական և արժանապատիվ պահվածք, ապա ոչինչ ինձ չի խանգարում հրապարակավ սովորեցնել, որ ոչ միայն պետք է հարգեն ցանկացած մարդու, այլ նաև չփորձեն այլոց արժանապատվությունը ոտնահարելով՝ վերականգնեն իրենց «բարի» կոչված համբավը:
Ո՞րն է բարի համբավը, հարգելի Միհրան Ծառուկյան:
Արդեն մի քանի լրագրողներ փաստում են, որ այս հարցով փորձել են հեռազանգ ունենալ երգչի հետ, ով ասել է «սխալ եք զանգահարել», սակայն ակնհայտ է ձայնագրություններից, որ պատասխանողը հենց ինքն է, բայց եթե ասում է ինքը չի, պարտավոր ենք հարգել և հավատալ, ինչ արած՝ ձայնի նմանությունը դեռ «փաստ» չի, որ «տանը իսկապես մարդ չկա»:
Ստորև ներկայացնում եմ այն տեքստը, որը պարոն Ծառուկյանը ներկայացրել է, որ ես և իմ գործընկեր պարոն Մկրտչյանը պետք է հրապարակեինք և առաջարկում եմ նույն Միհրան Ծառուկյանին այս նույն տեքստով հրապարակավ հայցել բոլորիս ներողամտությունը, ինչպես նաև վերադարձնել սփյուռքում ապրող մեր հայրենակցից վերցրած ողջ գումարը, քանի որ մեկ մարդու կամ մեկ խմբի անպատասխանատու պահվածքը, չի կարող ամրագրել այն կարծրատիպը, որ «Հայաստանում մարդկանց խաբում են»: Հայաստանում մարդկանց մարդի՛կ չեն խաբում...
Հետևությունները թողնում եմ ձեզ, հարգելիներս: Նախազգուշացնում եմ նաև, որ ամեն մի ֆեյքային հարձակում, որն արդեն նախկինում տեղի է ունեցել, կլուծենք իրավական ճանապարհով:
Ծանոթացեք նաև պարոն Մկրտչյանի հարցազրույցին
https://iravaban.net/267680.html
Բարին բոլորիս հետ.
Հորդորում եմ բոլոր գործընկերներիս, ընկերներիս և լրատվամիջոցներին տարածել իմ այս գրառումը, ովքեր նախկինն էլ էին տարածել և որ բոլորն իմանան, որ այլևս ոչ մի հայ մարդ չպետք է խաբեության զոհ լինի:
Կանխավ շնորհակալ եմ»:
«Երկար լռությունից հետո...». Սոֆյա Հովսեփյան
21:20 - 16.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
14/05/21 11:25
Այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է Սյունիքի, Վարդենիսի մասը սահման դարձել, 27 տարի առաջ ի՞նչ անեին. Սոֆյա Հովսեփյան
26/07/20 11:16
«Գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, մահացածի հայացք, գերեզմանաքար, քելեխ. Է հետո՞». Սոֆյա Հովսեփյան
22/07/15 21:43
Երկար լռությունից հետո Անի Քոչարը խոսեց
22/10/13 23:30
Պարտադրված պատասխան երկար լռությունից հետո. Արմեն Մազմանյան
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
28/11/23 13:55
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում
17/11/21 11:35
Գրավոր դիմումը պետք է պատրաստել լուրջ մասնագետների օգնությամբ, իսկ մասնագետ թողե՞լ են կողքերը. Սոֆյա Հովսեփյան
23/10/21 00:11
Ոչ մի երկրում այս վիճակի անտերություն չկա. Սոֆյա Հովսեփյան
07/10/21 22:25
Հունվարի 2-ին դուրս բերեցին 21 դի. մեքենա չկար տանելու. բոլորը Ծաղկաձորում էին․ Սոֆյա Հովսեփյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան