Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սան Ռաֆայել քաղաքում վարորդը քանդել է մասնավոր առանձնատան պարիսպը, այնուհետև նստելով տանտիրոջ ավտոմեքենան՝ փորձել է փախչել հանցագործության վայրից: Այս ընթացքում նա հասցրել է երեք անգամ վնասել գույքը՝ հայտնում է CHP – Marin համայնքը Facebook- ում:
Սկզբում վարորդը, կորցնելով Ford Mustang-ի կառավարումը, վնասել է ավտոտնակի ցանկապատը: Դրանից հետո նա հետ է տվել և մխրճվել ավտոտնակի մեջ։
Տանտերերը դուրս են վազել աղմուկից։ Ընտանիքի հայրը զանգահարել է ոստիկանություն և փորձել է վերցնել իր Toyota RAV4- ի բանալիները չարագործից, որ արդեն հասցրել էր գողանալ:
Չարագործին հաջողվել է վարել տանտիրոջ Toyota-ն: Նա փորձել է հեռանալ, բայց կրկին խառնել է ոտնակները և բախվել այս անգամ տան պատին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները նշել են, որ տղմարդը գտնվել է ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ:
Միանգամից նրա դեմ հարուցվել են մի քանի մեղադրանքներ՝ մասնավոր գույքին պատճառված վնաս, գողություն, վթարի վայրից փախուստի փորձ, ծեծ: