Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը տեսազանգի միջոցով կապ է հաստատել Դպրեվանքի տեսուչ հոգեւորականի հետ՝ տեղեկանալու, թե ինչ իրավիճակ է այժմ այնտեղ, ինչպես են կազմակերպում դասընթացները, պարենային ինչ խնդիներ ունեն և այլն։ 

 

«Դպրեվանքը այժմ փակված է։ Ոչ ոք դուրս չի գալիս և ոչ ոք ներս չի մտնում։ Արտակարգ դրության օրենքներին հետևելով՝ մենք նույնպես տնից ենք կազմակերպում դասընթացները։ Ուսուցիչների և տեսչական անդամների հետ խորհրդակցեցինք, նրանք տներից աշակերտներին հանձնարարություններ են տալիս, աշակերտներին մենք կփոխանցենք, նրանք էլ ավարտելուց հետո մեզ կտրամադրեն։ Փորձում ենք այնպես անել, որ և շատ ճնշող չլինի և միևնույն ժամանակ դասացուցակից չշեղվենք, որպեսզի ամբողջ տարվա մեր կրթական ծրագիրը չտուժի, նշել է հոգևորականը»։

Մանրամասները՝ տեսանյութում։