Կիրովո-Չեպեցկի շրջանում անհայտ անձինք ծեծի են ենթարկել կորոնավիրուսի անալիզ վերցնելու նպատակով ժամանած շտապօգնության բուժանձնակազմին: Տեսագրությունը հրապարակվել է «Подъем» Տելեգրամ-ալիքում:

 
 

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են տղամարդիկ հարձակվում բուժաշխատողի վրա և հարվածում նրան: Կարճ ժամանակ անց նրանց են միանում նաև երկու այլ տղամարդիկ:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ տուժածի ծանոթը պատմել է միջադեպի մանրամասների մասին՝ նշելով, որ տղամարդիկ մոտեցել են շտապօգնության մեքենային, թակել պատուհանը, ապա հարցրել բուժաշխատողներին, թե ում տուն են գնացել: «Բժիշկը չի պատասխանել նրանց հարցերին և նրան մեքենայից դուրս են հանել ու ծեծի ենթարկել»,- նշել է տուժածի ծանոթը:

 
4
 
STOPPED
 
 
 

Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը` ապրիլի 18-ին, Ռուսաստան պողոտայի թիվ 16 տան բակում: Նշվում է, որ  երկու հարձակվողները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, առանց որևէ պատճառի ծեծել են բժշկին և մեքենայի վարորդին, այնուհետև թաքնվել դեպքի վայրից:

 
 

Արդյունքում՝ բժիշկը ստացել է ուղեղի ցնցում, կրծքավանդակի և դեմքի կապտուկներ: Ոստիկանությունը պարզում է միջադեպի մասնակիցների ինքնությունը: