Բրիտանական Քեմբրիջշիր նահանգի Սթրեթհեմ քաղաքի վրայով տարօրինակ հրե մրրիկ է անցել, որը լուսանկարել են տեղի բնակիչները, հայտնում է Daily Mail-ը: Պարուրաձև ամպը 20 րոպե երկնքում պտտվելով՝ անհետացել է:
Տեղացիները պնդում են, որ երկնաքար չէր: Ամեն ինչ շատ դանդաղ էր շարժվում. ամպը շարժվում էր պարուրաձև, և նարնջագույն լույս էր արձակում:
«Դա շատ մեծ էր»,- պատմում է տեսանյութը նկարած Ջերի Անդերվուդը։– Ինչ-որ առարկա էր, որ պարուրաձև շարժվելով՝ անհետացավ ծառերի հետևում: