Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարևոր քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ա.Գորչակովի հանրային դիվանագիտության հիմնադրամի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ընթացքում, որը տեղի է ունեցել վիդեոնֆերանսի ձևաչափով: «Կան մադրիդյան սկզբունքներ, որոնք առաջարկվել են Մադրիդում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2007 թ․, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի Դաշնությունը պատրաստել է 2010-2011թթ., այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը ներկայացվել են: Այժմ դրանք ակտիվորեն քննարկվում են», - ասել է ՌԴ արտգործնախարարը: Լավրովը բացատրել է, որ այդ փաստաթղթերը նշանակում են «փուլային մոտեցմամբ հիմնված կարգավորման հասնելը՝ առաջին փուլում ենթադրում են առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտի, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»: Ռուսաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ դրանց ստորագրումը կլինի լուրջ քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում: «Ես համոզված եմ, որ երբ մենք ընդունենք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշումը, սա կլինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործման ուղղությամբ, որոնք քննարկվում են, և որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջել է վերջ տալ պատերազմին և սկսել պայմանավորվել», - շեշտել է ռուս ղեկավարը դիվանագիտական ներկայացուցչություններ: «Մենք սկսել ենք պայմանավորվելու գործընթացը, պետք է արդեն ընդհանուր հայտարարի գանք: Դա այն է, ինչին մենք պետք է հասնենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ», - շեշտել է նախարարը: Բացի այդ, Լավրովը լավ և օգտակար է համարել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Դրա մեջ է ամփոփված Անվտանգության խորհրդի պահանջը։ Անհրաժեշտ է պատերազմին վերջ տալ և սկսել բանակցություններ վարել», - ավելացրել է Լավրովը: