Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սափրել է գլուխն ու խորհուդ տվել երկրի բնակիչներին նույն կերպ վարվել:

 

Ինչպես հայտնում է Газета.ру-ն, համապատասխան տեսանյութը հրապարակել է «Грозный» հեռուստաընկերությունը:

«Բոլոր վարսավիրանոցները մեզ մոտ փակված են, այդ պատճառով էլ որոշեցի սափրել գլուխս ինչպես արել են մեր նախնիները»,- ասել է Կադիրովը:

Նշվում է, որ նախօրեին երկրի ղեկավարը տղամարդկանց կոչ էր արել սափրել գլուխը՝ այդ կերպ պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, թե երբ են բացվելու վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները: