Քեթրին անունով կինը TikTok հավելվածում հրապարակել է իր 3-ամյա երեխայի մասնակցությամբ տեսանյութ, ով հայտնի է դարձել իր անոմալ չափերի շնորհիվ: Փոքրիկը՝ Գեվինը, իր տարիքի մյուս երեխաներից շատ ավելի խոշոր է:

Insider-ի հետ հարցազրույցում կինը նշել է, որ իր որդուն ծաղրի են ենթարկել շատ խոշոր լինելու համար, սակայն իրենց վիրավորողների կարծիքն իրեն չի անհանգստացնում:

Ամերիկուհին պատմել է, որ տեսանյութերը հրապարակել է մի քանի օր առաջ: Դրանցից մեկն էլ բավականին հայտնի է դարձել և սկսվել են վիրավորական մեկնաբանությունները: Արդյունքում՝ երեխան մեմ է դարձել՝ «Մեծ փոքրիկ» անունով:

Այժմ տեսանյութը դիտել են ավելի քան 10 միլիոն անգամ: