
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին՝ երեկոյան ժամը 21։00-ին հնչեցին եկեղեցիների զանգերի ղողանջները, որոնց ներքո 3 րոպեով մարվեցին Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։
Լուսավառ ոգեկոչման րոպեն ունեցավ իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից՝ Կամո Սեյրանյանը և Լիանա Ալեքսանյանը կատարեցին «Արի իմ սոխակ» երգը։
Ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված ֆոտոշարքը






