Հենց հիմա՝ Ծիծեռնակաբերդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել:

 

Ավելի վաղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է, որ քիչ անց մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ 82-ամյա Արտուշ պապին թույլ չէին տվել բարձրանալ Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: