Հայտնի է, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և շփման միջոցով: Երբ հիվանդը փռշտում կամ հազում է, վարակված լորձի կաթիլները մտնում են օդ և տարածվում շրջակա առարկաների վրա, իսկ այնտեղից էլ՝ նոր սեփականատիրոջ մարմնի մեջ: Հոնկոնգյան համալսարանի գիտնականները պարզել են, թե որքան ժամանակ է այս վիրուսն ապրում տարբեր նյութերի վրա, վախենո՞ւմ է այն արդյոք բարձր ջերմաստիճանից և մեզ քաջ հայտնի ախտահանիչներից:
Այսպես, որքա՞ն երկար է ապրում կորոնավիրուսը տարբեր ջերմաստիճաններում։ 4°C֊ում այն կարող է ապրել մինչև 14 օր, 22°C֊ում՝ 14 օր, 37°C֊ում՝ 2 օր, 56°C֊ում՝ 30 րոպե, 70°C֊ում՝ 5 րոպե։ Որքա՞ն ժամանակ է պահպանվում կորոնավիրուսը տարբեր մակերևույթների վրա։ Դիմակների արտաքին մակերևույթներին այն պահպանվում է մինչև 14 օր, չժանգոտվող պողպատի, պլաստիկի, դիմակ ներքին մակերևույթին՝ 7 օր, ապակու և թղթադրամի վրա՝ 4 օր, փայտի և հագուստի վրա՝ 2 օր, թղթի և թղթե անձեռոցիկների վրա՝ 2 ժամ։
Ախտահանիչներից առավել նախընտրելի է սպիտակեցնող նյութը, Էթանոլը (70%) և Քլորէքսիդինը (0,05%) իբրև բաղադրիչներ պարունակող տարբերակները, որոնք «սպանում» են կորոնավիրուսը ընդամենը 5 րոպեում, իսկ օճառային լուծույթով հնարավոր է կորոնավիրուսը չեզոքացնել15 րոպեում։ Այսպիսով՝ պարզ է, որ կորոնավիրուսը օդում մերկ ձեռքերով որսալ հնարավոր չէ։ Եթե տիրապետենք նրա «տեղակայման» մասին ինֆորմացիային՝ գուցե կարողանանք խուսափել նրա հետ երբևէ առնչվելուց։