Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուշադրությունից ևս չի վրիպել այն գեղեցիկ ծիածանը, որը ժամեր առաջ զարդարեց երևանյան երկնակամարը։ Facebook-ի իր էջում նա լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել. «Հայաստանը ծիածանների երկիր է (այլ գանձերի կողքին)»,- գրել է դեսպանը։