«Հայփոստ»-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս որևէ անձնական տվյալ չտրամադրել։

Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»։