Ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսից մահվան 1 դեպք: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Վերջին 1 օրում հաստատվել է 62 նոր դեպք, 15 պացիենտ ապաքինվել է: Ընդհանուր առմամբ Հայասանում գրանցվել է 1808 դեպք, որից 848-ն առողջացել է, 29-ը' մահացել: Այս պահին փաստացի բուժվում է 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 18547 թեստավորում: