Քիմ Քարդաշյանը՝ ռեալիթի շոուի ամերիկահայ աստղը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում էր կատաարել իր ինստագրամյան էջում՝ նշելով, որ օսմանցի թուրքերը 1.5 միլիոն հայ են կոտորել, այդ թվում՝ երեխաների և կանաց։
Քիմ Քարդաշյանի այդ գրառումը զայրացրել է թուրք օգտատերերին, և նրանք սկսել են արձագանքել գրառմանը տարաբնույթ մեկնաբանություններով։
Թուրքական ծանոթությունների և ամուսնությունների հեռուստահաղորդումից հայտնի Հանիֆե Գյուրդալի ամուսինը Քարդաշյանի գրառման տակ գրել է. «Ալլահը մեկն է և նրա զորքը թուրքերն են» ու գրառմանը կից նաև քարոզչական բնույթի տեսանյութեր է տեղադրել։
Իսկ Քադաշյանը, ի պատասխան թուրք օգտատիրոջ մեկնաբանությանը, արձագանքել է «խրտվիլակների հասարակություն» արտահայտությամբ և արգելափակել նրան։