Արդեն մամուլում նշվում է, որ Սամվել Ալեքսանյանն է շահելու վերելակների մցրույթը, այսինքն իրեն է խոստացված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հավելելով. «Ես նույնիսկ գիտեմ, թե որտեղից են բերվելու այդ վերելակները՝ Թուրքիայից»:

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պատասխանեց. «Եթե այդքան տեղյակ եք, կարծում եմ՝ դուք էլ այդ գործի մեջ խառն եք: Ես ոչ մի տեղեկություն չունեմ: Ընդհանրապես որեւէ տենդերի հետ կապված որեւէ տեղեկություն չունեմ: Պարզ, բաց մրցույթ է լինում, մասնակցում են հաղթում են: Պողոս Պողոսյանն է, Փիլիպոս Փիլիպոսյանն է, թե ով է, ինձ դա չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է վերջնական արդյունքը»:

«Դուք լղոզելու նուրբ արվեստին եք տիրապետում»,- արձագանքեց Թեհմինա Վարդանյանը: