Նոր Հայաստանի պաշտոնյաները հաճախ են դժգոհում, որ իրենց՝ միլիոնների հասնող պարգևատրումները օդի և ջրի պես են անհրաժեշտ, քանի որ իրենք նախկինների պես չեն թալանում, ապրում են վարկով: Պաշտոնյաների վարկերի թեման անգամ մի որոշ ժամանակով դարձավ սոցիալական ցանցերի օգտատերերի բուռն քննարկման թեման: Ներկայացնենք, թե ի վերջո հեղափոխական իշխանության մաս կազմող պաշտոնյաներից ով և որքան վարկ է վերցրել՝ հեղափոխությունից հետո մինչ օրս: Նշենք նաև, որ պաշտոնյաների կողմից վարկ վերցնելը բնավ էլ չի խոսում վերջիններիս վատ ֆինանսական դրության մասին, հակառակը՝ ի տարբերություն մեր հասարակության ճնշող մեծամասնության, որը վստահ չէ, որ կարող է այդ վարկի տակից դուրս գալ, քանի որ չունի համոզմունք, որ եկող ամիս կստանա իր փայ պարգևավճարը, պաշտոնյաները վարկեր փակելու հարցում դժվարությունների առաջ չպետք է որ կանգնեն: 

Եվ այսպես՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան՝ 24,374,500.00 ՀՀ դրամի փոխառություն, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան՝ 2,800.00 ԱՄՆ դոլարի վարկ, պատգամավոր Արեն Մկրտչյան՝ 352,000.00 ՀՀ դրամ, պատգամավոր Արմեն Փամբուխչյան՝ 2,930,900.00 ՀՀ դրամ, պատգամավոր Կարեն Սարուխանյան՝ 860,000.00, 1,000,000.00 և 7,000,000.00 ՀՀ դրամի փոխառություն, ՍԴ դատավոր Արման Դիլանյան՝ 94,900.00 ՀՀ դրամի փոխառություն, կոռուպցիայի կանխարգելման խորհրդի անդամ Լիլիթ Ալեքսանյան՝ 4,890,000.00, 421,500.00, 400,000.00, 163,960.00 ՀՀ դրամի փոխառություն, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյան՝ 795,000.00 ՀՀ դրամ փոխառություն, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Արթուր Սաֆարյան՝ 16,500,000.00 ՀՀ դրամի փոխառություն, , ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Հովհաննիսյան Էդվարդ՝ 2,081,600.00 ՀՀ դրամի փոխառություն: