Բելգիան սառեցված ֆրիի խոշորագույն արտադրողն է աշխարհում, այն արտահանվում է 160 երկիր:
Կարտոֆիլի արտադրողների բելգիական ասոցիացիան քաղաքացիներին կոչ է արել համավարակի ժամանակ երկու անգամ ավելի շատ կարտոֆիլ-ֆրի ուտել՝ արտադրողներին աջակցելու համար, հայտնում է CNN- ը:
Կորոնավիրուսային համավարակի ընթացքում բելգիացիներին խնդրում են շաբաթվա մեջ լրացուցիչ անգամ կարտոֆիլ-ֆրի ուտել, քանի որ կարտոֆիլի արտադրողները ռեստորանների փակման պատճառով առաջացած պահանջարկի անկման հետեւանքով կանգնած են ավելցուկային պաշարները ոչնչացնելու վտանգի առջեւ:
Եթե սկսեն ավելի շատ կարտոֆիլ ուտել, դա կփրկի այն ոչնչացումից: Կարտոֆիլի ավելցուկը 750 հազար տոննա է: Սովորաբար, բելգիացիները շաբաթական մեկ անգամ են ֆրի ուտում:
Բելգիան աշխարհում սառեցված ֆրի խոշորագույն արտադրողն է՝ այն արտահանում է 160 երկիր:
Հիշեցնենք, որ Բելգիան մայիսի 4-ից սկսելու է դուրս գալ մեկուսացումից: