Մեկ ամսվա ընթացքում, աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու հանգամանքով պայմանավորված՝ 2 անգամ դրամական խոշոր պարգևավճար է ստացել Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը: Առաջին անգամ ապրլի 6-ին՝ 560.000 դրամի, երկրորդ անգամ՝ ապրիլի 20-ին, մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից, որտեղ խրախուսական պարգևատրումների մասին ինֆորմացիան անընդհատ թարմացվում է:

Նշենք, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով պարգևատրվել է նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Նրան ևս խրախուսել են մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամի չափով՝ աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու համար: