«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի այսօրվա իրավիճակը, մեղմ ասած, շատ անհանգստացնող է։ Ասել, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, նշանակում է ոչինչ չասել։ Եվ դրսի մարտահրավերները, եւ ներսի անվերահսկելիությունն իսկական քաոս են ստեղծել։ Ու այս ամենն իրականացվում է արտակարգ դրության պայմաններում, երբ բոլոր ռեսուրսները պետք է գործադրվեին խիստ նպատակային։ Այնինչ, մենք երկու ճակատով էլ մեծ հարվածներ ենք ստանում։ Դրսից բացում են «խաղաքարտերը», մեզ հետ խոսում են պարտադրանքի, սպառնալիքի լեզվով, ներսում էլ դիմադրողականություն բացարձակ չկա։ Արցախի հիմնախնդրի շուրջ վտանգավոր զարգացումներ, հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ սրված վիճակ, երկրում քրեական մթնոլորտի ահագնացում, Ռուսաստանում Երեւանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռի կալանում, անլույս մնացած մարդիկ, հասարակության ներսում հասունացող դժգոհության ալիք, իշխանության բացահայտ ուժի գործադրմամբ, առանց իրավական որեւէ նորմի, բիզնեսի խլում, այն է՝ կապիտալի վերաբաշխում, հայհոյող պատգամավորներ, որոնցից կառավարությունը խլում է անգամ վերահսկելու գործառույթը, ու դա խորհրդարանական երկրում: Կարելի է երկար շարունակել, սա ընդամենը վերջին օրերի քրոնիկոնն է։ Միով բանիվ, պետական ոչ մի ինստիտուտ չի աշխատում, ոչ մեկն իր տեղում չէ։ Թվում է, թե անփորձ վարորդին մեքենա են վստահել, որն աջ ու ձախ պատերին է հարվածում, հազարավոր մարդկանց է վրաերթի ենթարկում, բայց ոչ մեկը չի կարող նրա ընթացքը կանգնեցնել, որովհետեւ կանգնեցնողին էլ անիվների տակ տրորում են։ Բայց ամենասարսափելին այն է, որ կառավարելու անընդունակ այս իշխանության համար բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Ժողովուրդը մեղավոր է, որ հավատացել ու ծանրակշիռ է համարել վարչապետը խոսքը, թե չեն անջատի իրենց լույսն ու գազը։ Մեղավոր են, պիտի կանխատեսեին, որ համակարգը կոլապսի կենթարկվի։ Եվ, իհարկե, հիմնական մեղավորը նախկիններն են, որոնք, օրինակ, կարող էին անգամ Գավառի վենդետան ծրագրել ու իշխանությանն անճար վիճակի մեջ դնել։ Կարելի է առաջիկա 2-3 տարում էլ ամեն ինչի՝ անգամ սատանաներին չհայտնաբերելու համար մեղադրել նախկին ռեժիմին, դրա մնացորդներին, սակայն դրանից երկրին պատուհասած վտանգները չեն չեզոքանալու։ Մեկ մարդու անգործության, անհամարժեքության պատճառով կարող է իշխանական ողջ համակարգը փլուզվել, ինչին այսօր ականատես ենք։ Իսկ այդ մարդու անունը բոլորին է հայտնի»:
Առաջարկում ենք նաև
24/02/24 08:38
«Ժողովուրդ». Բոլորը մեղավոր են, բացի նախարարից
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
07/12/20 23:34
Բոլորը զբաղվում են ռազմագերիներով, բացի Հայաստան պետությունից և Հայաստանի իշխանությունից. Միհրան Հակոբյան
20/06/20 12:52
Մահացածներից ամենաերիտասարդը 38-ամյա կին է. բոլորն ունեցել են խրոնիկական հիվանդություններ
17/01/16 10:32
Բոլորը մեղավոր են բացի Իլհամ Ալիևից
15/11/14 14:33
Բոլորը մեղավոր են՝ բացի մարզչից
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
21/02/24 08:33
«Ժողովուրդ». Մգեցված ապակիներով մեքենայի վարորդը շահել է դատը․ օրենքում բացի պատճառով քաղաքացիներին չեն կարող տուգանել
06/11/23 22:00
Հայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. Sputnik Արմենիա
01/11/23 14:50
Բացի պաշտոնյաներից, Արցախից այլ գերիներ կան Բաքվում, զբաղվում ենք իրենց հարցերով. Արգիշտի Քյարամյան
17/10/23 12:31
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել
Ամենադիտված
Լրահոս
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը