Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Այգեստան փողոցում գտնվող էլեկտրաենթակայանի տանիքին դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ փորձում են էլեկտրաենթակայանի տանիքից հոսանքահարված քաղաքացու մարմինը իջեցնել։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 17 տարեկան էր։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: