«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Լրատվության, հրատարակչության և դիզայնի բաժնի պետ Մարինե Ավանեսյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Գանձագողության դեպքով մարզային ծառայությունն ահազանգել է իրավապահներին

ԶԼՄ հարգելի գործընկերներ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն է տարածել Վայոց ձորի մարզի հուշարձաններից մեկի տարածքում կատարված վանդալիզմի մասին: Լրատվամիջոցը նշել է, թե հուշարձանների պահպանությունը իրականացնող մարմինը տեղյակ չէ կատարվածից:

 
 

Հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանները արձանագրել են փաստը, որ Մարտիրոս գյուղի /9-17 դարերով թվագրվող/ «Գյուղատեղի Լվիս» հուշարձանի տարածքում գտնվող միջնադարյան գերեզմանոցներից մեկը գանձախույզները փորել են մոտ 1,5 մետր խորությամբ: Մյուս երկու գերեզմաները մասամբ են քանդել:

Հուշարձանի տարածքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգ: Վայոց ձորի մարզային ծառայությունը փաստի առիթով անմիջապես ահազանգել է իրավապահներին:

Հուշարձանի տարածքում այս պահին ոստիկանության աշխատակիցների և մարզային ծառայության հուշարձանների պահապանների մասնակցությամբ տեղազննություն է իրականացվում:

Հ. Գ. Հուշարձանը գտնվում է Մարտիրոս գյուղից մոտ 5 կմ հեռու՝ բարձրադիր վայրում: Վայոց ձորի մարզը ունի շուրջ 2000 հուշարձան: 2020 թ. ընթացքում սա մարզում արձանագրված առաջին դեպքն է: