«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը ավելի քան երկու ամիս է՝ Դուբայում է և չի կարողանում վերադառնալ Հայաստան։ Բացի արտակարգ դրության սահմանափակումները, մոդելը մոտ երկու շաբաթ է՝ անձնագիր չունի։

 

Լիլին Tert.am Life-ին հայտնել է, որ իր անձնագիրը վերցրել են Դուբայի ոստիկանությունում, որտեղ հայտնվել է, իր խոսքով, շատ պատահական։

«Ես ու ընկերուհիս մոտ երկու ամիս է՝ չենք կարողանում վերադառնալ։ Այս ամենից բացի նաև այլ խնդիրների առաջ կանգնեցինք։ Հրավիրված էինք երեկույթի, որտեղ ընդամենը 10 րոպե ենք գտնվել, ինչից հետո ոստիկանության բաժանմունքից եկան և մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ կարանտինի ընթացքում հավաք կազմակերպելու համար բոլորիս տարան ոստիկանության բաժանմունք։ Թմրանյութերի օգտագործման կասկածանքով բոլոր ներկաներին պետք է ստուգեին։ Բոլորին բաց էին թողել, մեզ՝ոչ, չնայած մենք ևս նման բան չէինք օգտագործել։ Ավելի ուշ, ՀՀ հյուպատոսության միջնորդությամբ մեզ ևս բաց թողեցին»,- պատմեց Լիլին՝ հավելելով, որ հինգ օր ստիպված են եղել անցկացնել ծայրաստիճան վատ ու ցուրտ պայմաններում։

Գեղեցկուհու տիտղոսակիրը պատմեց, որ դժվարություններն այդքանով չեն ավարտվել, քանի որ ոստիկանությունը հրաժարվել է վերադարձնել իրենց անձնագրերը։

 

«Այս պահին ՀՀ հյուպատոսության ներկայացուցիչները զբաղվում են, որպեսզի մեր անձնագրերը վերադարձնեն։ Մնալով առանց անձնագիր՝ չէինք կարողանում անգամ հյուրանոց գտնել, բոլոր տեղերում գրանցման համար անձը հաստատող փաստաթուղթ էին պահանջում։ Հյուպատոսության միջնորդությամբ կարողացանք տեղավորվել հյուրանոցում։ Այս ամբողջ ընթացքում մենք այստեղ ենք գտնվում մեր միջոցներով»,- ասաց Լիլին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում