COVID_19 համավարակը մեծ չափերով ծավալվում է Լատինական Ամերիկայում, մինչդեռ Բրազիլիայի առողջապահական համակարգը դրան պատրաստ չէր: Ու քանի որ այստեղ չեն կարող պայքարել համավարակի դեմ, ապա ստիպված փորում են տասնյակ հազարավոր գերեզմաններ Սան Պաուլու քաղաքում, գրում SkyNews-ը: Աղբյուրը հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են Լատինական Ամերիկայի խոշորագույն գերեզմանատանը: Փորված գերեզմանատեղիների թիվն ուղղակի ապշեցնում է:

Ներկա պահին փորվել է ավելի քան 13 հազար գերեզմանափոս: Սա հանրային գերեզմանոց է, որտեղ հուղարկավորում են Սան Պաուլուի աղքատ շրջաններում կորոնավիրոսից մահացած քաղաքացիներին: Ի դեպ, այս քաղաքում ամենաշատը վիրուսից տուժում են աղքատ շրջանների բնակիչները: