Հոլանդացի և գերմանացի գիտնականների թիմը սինթեզել է մոնոկլոնալ հակամարմին, որը կարող է հաղթել կորոնավիրուսին լաբորատոր պայմաններում։
Գիտնականները նշում են, որ իրենց ստեղծած փորձնական հակամարմինն ուղղված է վիրուսի սպիտակուցային փշերին և թույլ չի տալիս, որ վիրուսը ներթափանցի բջիջ։ Նոր հակամարմինը հաղթել է ոչ միայն SARS-CoV-2 վիրուսին, այլև այդ վիրուսին «ազգակից» SARS-CoV–ին։ Միևնույն ժամանակ, գործողության սկզբունքով այն նման է այն սպիտակուցներին, որոնք արտադրվում են մարդու իմունային բջիջներով։
Փորձի ընթացքում գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված մկների են օգտագործել։ Դրական արդյունք ստանալուց հետո նրանք որոշել են խմբագրել հակամարմինը' մարդու համար հարմար տարբերակը ստեղծելու համար։
Մշակումը դեռ մի շարք փորձարկումներ պետք է անցնի։ Բժշկության մեջ այն դեռ չեն կարող կիրառել։
armeniasputnik.am