«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հայ հասարակությանն ամենից շատ հուզող հարցերից մեկն այն է, թե ինչպես են քրեական հետապնդման ենթարկվող անձինք անհետանում իրավապահների տեսադաշտից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, ում նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչպես է պատահում, որ արտակարգ դրության եւ փակ սահմանների պայմաններում մեղադրյալն անհետանում է իրավապահների քթի տակից եւ այն էլ որերորդ անգամ։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել «անհետանալու» նախօրեին։ Մեր աղբյուրները պատմեցին, որ Գուրգեն Խաչատրյանն աշխատել է մինչեւ օրվա վերջ, հանդիպում է անցկացրել մենեջերների հետ, ինչ-որ բաներ է քննարկել, անգամ գրատախտակին գրաֆիկներ են գծել։ Հետո Գ․Խաչատրյանը դուրս է եկել հանդիպումների սենյակից, խմել է իր սովորական էսպրեսոն, մտել է աշխատասենյակ, որտեղ տեսախցիկով սպասել են նրան, որ ձայնագրեն։ Կատակել է՝ միկրոֆոնը կոստյումին փակցնելու մասին։ Ապա մի ժամ անընդմեջ՝ տեսախցիկի առաջ պատմել է իրենց բիզնեսը խլելու պատմությունը, թե ինչպես են ՀՀ նորանկախ պետությունում՝ իշխանությունների անմիջական մասնակցությամբ մասնավոր սեփականությունը խլելու փորձեր արել՝ հիշատակել է անուններ եւ նկարագրել ողջ գործընթացը։ Հաջորդ օրն արդեն ԱԱԾ-ն հետախուզում հայտարարեց՝ հետախուզման պաշտոնական հայտարարության մեջ չնշելով նրա անունը։ Բոլորը քաջատեղյակ են, որ Ucom -ի ընկերության տնօրենների խորհրդի նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում հոր՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պատճառով։ Մամուլը բամիցս գրել է, որ իշխանությունները Խաչատրյանին առաջարկել են խիստ պատկառելի գումար վճարել՝ ազատության դիմաց (խոսք է գնում մոտ 300 միլիոն դոլարի մասին)։ Նա անցած տարվա օգոստոսից կալանավորված է եւ մեր տեղեկություններով՝ ոչ մի քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվում։ Նրան ուղղակի պահում են բանտում եւ կպահեն այնքան ժամանակ՝ մինչեւ կմուծվի։ Եւ որպեսզի «մուծվելու» պրոցեսն արագացնեն, չեն սահմանափակվել միայն Գագիկ Խաչատրյանի կալանավորմամբ (չնայած տարիքին եւ առողջական վիճակին), նրա եղբոր որդուն էլ են կալանավորել։ Հիմա էլ հրահանգ է իջեցվել «գնալ Խաչատրյանի որդու հետեւից»։ Մինչ այդ էլ «Յուքոմը» խլելու գործընթաց է ծավալվել։ Ի դեպ, Գուրգեն Խաչատրյանը երբեք պետական կամ քաղաքական ասպարեզում չի եղել եւ նրա կալանավորման պատճառով ՀՀ պետական մարմինները ամեն օր զանգեր են ստանում տարբեր միջազգային հարթակներից ու պաշտոնյաներից, իրենք են ստիպված լինում զանգեր անել տարբեր ուղղություններով եւ բացատրություններ տալ։ Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Միշուստինը Գագիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն է։ Վերադառնանք Գուրգեն Խաչատրյանի անհետացման պատմությանը։ Անհետանալուց առաջ նա մի նամակ-բացատրություն տարածեց, որով հայտնում էր, որ գործընթացն իրավական չէ։ Հասկանալի է, որ երբ քննություն չի ընթանում, մարդու իրավունքները պաշտպանված չեն, հանձնվել նշանակում է անորոշ ու երկար ժամանակով հայտնվել բանտում՝ առանց օրինական քննության հույսի։ Իսկ իրավունքի միջազգային նորմերն ասում են, որ անգամ մարդասպաններն իրավունք ունեն անաչառ, օբյեկտիվ քննության եւ նրանց արժանապատվությունն ու իրավունքները պետք է հարգվեն անգամ բանտում։ Եւ վերջապես ամենակարեւոր հարցը՝ իսկ որտեղ է Գուրգեն Խաչատրյանը եւ ինչ պլաններ ունի։ Չէ որ յուրաքանչյուր անձ, որը փախուստի է դիմում, պետք է աչքի առաջ ունենա Վանո Սիրադեղյանի կամ Միհրան Պողոսյանի, Միքայել Հարությունյանի, Գեւորգ Կոստանյանի ու Գագիկ Բեգլարյանի ճակատագիրը։ Հավերժ թաքնվել ՀՀ իրավապահներից, նշանակում է ապրել թաքուն կյանքով, երկրից հեռու, կամ՝ մի նկուղում թաքնված։ Մեզ հայտնի է դարձել, որ Գուրգենը Խաչատրյանը Հայաստանից չի հեռացել, նա պաշտպանված մի կառույցում է եւ պատրաստվում է ներկայանալ։ Ընդ որում, դա արվելու է կինոյի նման՝ անակնկալի բերելով հետաքրքրվածներին եւ մոտ ապագայում։ Այսինքն, մեզ սպասվում են դիտարժան օրեր։ Մեզ ասացին, որ մինչ այդ եւ դրանից հետո էլ կլինեն աղմկոտ բացահայտումներ՝ ձայնագրությունների, տեսանյութերի տեսքով, որոնք կապացուցեն Գուրգեն Խաչատրյանի պնդումների ճշմարտացիությունը»:
Առաջարկում ենք նաև
01/07/24 10:00
Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են տղամարդու կյանքի համար․ կան ձերբակալվածներ
29/06/24 09:10
«Հրապարակ». Մի ապահարզանի պատմություն. Սուրեն Պետրոսյանի նկատմամբ անվստահություն առաջացել է դեռ Կիրանցից
09/04/19 16:30
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել․ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մանրամասներն ու ամբաստանյալի ցուցմունքը (լուսանկարներ)
10/11/18 09:14
«Հրապարակ». Ինչ է տեղի ունեցել ՀԱՊԿ գագաթաժողովում
02/07/18 11:04
Նախօրեին հակակառավարական բողոքի գործողություններ են տեղի ունեցել Իրանում. կան զոհեր (Video)
10/11/15 10:07
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել նույնականացման քարտերին վերաբերող քննարկում
16/04/15 09:01
«Հրապարակ». ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները լարված են. Լևոն Զուրաբյան-Նաիրա Զոհրաբյան կոնֆլիկտ-լեզվակռիվ է տեղի ունեցել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան