Այս պահին ՀՀ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, կարծես թե, առժամկետ սառեցված է։ Կառավարությունը հետաքրքրված է փաստաթուղթն ուղարկել Սահմանադրական դատարան, որտեղ էլ կքննվի կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանելիությունը և հետո կուղարկվի ԱԺ՝ վավերացվելու։ Սակայն, հաշվի առնելով ստեղծված քաղաքական ճգնաժամը ՍԴ-ի շուրջ, կոնվենցիային վերաբերող գործընթացները, հավանաբար, կվերականգնվեն հանրաքվեից հետո։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Արդարադատության նախարարության կայքէջերն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ թեև գերատեսչությունները փորձում են խոսել կոնվենցիայի բուն էությունից, այնուամենայնիվ, ստիպված են նաև հակափաստարկների մի ողջ փաթեթ ներկայացնել՝ ժխտելու ընդդեմ փաստաթղթի վավերացման հնչող տեղեկությունները։ Մյուս կողմից էլ Ստամբուլյան կոնվենցիայի ակտիվ լոբբինգով է զբաղված հասարակական սեկտորը՝ իհարկե, համապատասխան դրամաշնորհների դիմաց:
Արմեն Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ epress.am լրատվական կայքով, որն այս տարիներին աշխատել է և շարունակում է աշխատել մի քանի հիմնական ուղղություններով՝
• Հայ-թուրք հասարակությունների հաշտեցում
• ԼՂ հիմնախնդրի առնչությամբ խաղաղասիրության քարոզ
• Զինված ուժերի հեղինակազրկում
• ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների պաշտպանություն։
Այս ամենն իրականացնելու համար Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀԿ-ն դրամաշնորհներ է ստացել արտասահմանյան դոնորներից։ Օրինակ՝ National Endowment for Democracy (NED) կազմակերպությունից ՀԿ-ն ստացել է 217,818 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը Հայաստանում իբր պայքարում է կանանց իրավունքների պաշտպանության համար, ընտանեկան բռնության դեմ: Սակայն իրականում նրա գործունեության բուն նպատակը փոքր-ինչ այլ է: «Հասարակություն առանց բռնության» ՀԿ անդամները այս հարցում հետ չեն մնում: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն 2020թ. մարտի 1-3-ը տրանս ճամբար է կազմակերպում տրանս անձանց, տրանս ակտիվիստների և տրանս անձանց ընտանիքի անդամների համար։ Ճամբարը նպատակ է հետապնդում խթանել տրանսգենդեր համայնքի կարողությունների հզորացումը և բարելավել տրանսգենդեր համայնքի ներգրավվածությունը քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքում: Տրանս անձանց համար կազմակերպվող կառույցի՝ տրանսգենդերների խնդիրներով զբաղվող «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի մասին շատերը տեղեկացան, երբ այդ ՀԿ-ի նախագահ, տրանսգենդեր կին Լիլիթ կամ Վաղարշակ Մարտիրոսյանը, «նոր Հայաստանում» օրակարգ խախտելով, ՀՀ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ որպես «տրանս անձանց հավաքական կերպար»: Նշենք, որ տրանսգենդերների խնդիրներով զբաղվող «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնական աջակիցը և ֆինանսավորողը հանդիսանում է «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կողմից, որի Վանաձորյան գրասենյակի ղեկավարը հանդիսանում է իրավապաշտպան, ներկայիս իշխանության աջակիցը հանդիսացող և իշխանափոխության մեջ իր ներդրումն ունեցող Արթուր Սաքունցը: «Նոր Սերունդ» ՀԿ-ի ֆինանսավորողներն են նաև USAID-ը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը, Նիդերլանդների Թագավորությունը և այլն: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նաև համագործակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ, որի հիմնական ֆինանսավորողը կրկին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն» է (Սորոսի հիմնադրամ): Մարո Մաթոսյանը «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի (Women's Support Center NGO) գործադիր տնօրենն է, ով, ինչպես նշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում, աշխատում է կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, իսկ իր կողմից ղեկավարվող ՀԿ-ն ծառայություններ է մատուցում ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին, ինչպես նաև զբաղվում է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ:
Նշենք, որ վերը նշված կառույցը մշտապես ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կամ Սորոսի հիմնադրամի կողմից: