Սանկտ Պետերբուրգի անհայտ բնակչուհին մարել է Հավերժական կրակը քաղաքի կենտրոնում, ոստիկանությունը փնտրում է նրան՝ հայտնում է իրազեկ աղբյուրը:
Հինգշաբթի երեկոյան աղբյուրը ոստիկանությանը հայտնել է, որ Հավերժական կրակը չի վառվում: Դիտորդական տեսախցիկները ցույց են տվել, որ ժամը 02:45-ին սպորտային հագուստով մի կին է մոտեցել հուշարձանին: Նա ձեռքն է վերցրել դույլի նմանվող մի մեծ առարկա ու շպրտել այն Հավերժական կրակի վրա՝ դրանով իսկ հանգցնելով այն:
PeterburgburgGaz-ը բացատրել է, որ հանգած Հավերժական կրակի վրա հայտնաբերվել են գազավորված ըմպելիքով կոտրված շշեր: «10 րոպեի ընթացքում գազի սպասարկման խումբը ժամանել է դեպքի վայր և իրականացրել հուշահամալիրի գազի սարքավորումների ոչ պլանավորված սպասարկում»,- ասել է աղբյուրը:
Այժմ ոստիկանությունը փնտրում է խուլիգան կնոջը: Նա մոտ 50 տարեկան է, ունի շեկ մազեր: Թե ինչն է ստիպել կնոջը կատարել նման արարք, անհայտ է։