Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

 
 

«Ինչպես արդեն հայտնել էի, ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզպետարանները COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում:

Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:

Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը: Հղումները` ստորև

 

Արագածոտնի մարզպետարան
https://bit.ly/35FaY5l

Արարատի մարզպետարան
https://bit.ly/2YJOa2T

Արմավիրի մարզպետարան
https://bit.ly/3cf8Wvj

Գեղարքունիքի մարզպետարան
https://bit.ly/3cp14Y4

Լոռու մարզպետարան
https://bit.ly/3b7MyCF

 

Կոտայքի մարզպետարան
https://bit.ly/3dp0sBX

Շիրակի մարզպետարան
https://bit.ly/2Lax32w

Տավուշի մարզպետարան
https://bit.ly/3bcbzNd

Վայոց ձորի մարզպետարան
https://bit.ly/3cdFs0J

Սյունիքի մարզպետարան
https://bit.ly/2Wb6JLJ»,- գրել է Պապիկյանը։