Երեւանի կենդանաբանակն այգին իր գործունեության 80 տարիների ընթացքում գրեթե միշտ ունեցել է փիղ։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, հայտնում են Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից։ Կենդանաբանական այգին նոր շարք է սկսել, որտեղ ամեն անգամ մի կենդանու մասին է պատմում։

 

«Հիմա այգում ունենք ասիական փիղ՝ Բունկան, որն այցելուների սիրելին է։ Երեւանի կենդանաբանակն այգի է բերվել Թիֆլիսից։ Բունկան ամեն օր լողանում է նույնիսկ ձմռան ամիսներին։ Ամեն օր կատարում ենք պեդիկյուրի աշխատանքներ, մշակում ենք իր ոտքերը հատուկ խոզանակների եւ խարտոցների միջոցով, քանի որ ի տարբերություն ազատ միջավայրի Բունկան սահմանափակ տարածքում է եւ չի կարող այնքան քայլել, որքան նախատեսված է: Բունկան շատ է սիրում՝ նարինջ բանան, տանել չի կարողանում գազարը»։