Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Կատարվում է նախաքննություն։ Այս մասին լրատվամիջոցներին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ 

 

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 2-ին  տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայտարարել էր, որ մոտ մեկ տարի առաջ՝ 2019 թվականին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն գործարք է առաջարկել, իսկ որպես պատվիրակ իր հետ հանդիպել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։Փաշինյանը, մասնավորապես, առաջարկել էր վճարել որոշակի գումար, չվերադառնալ Հայաստան, որի պայմաններում կդադարեցվեն նրա եւ նրա հոր նկատմամբ քրեական հետապնդումները։ Այդ առաջարկը Մինասյանի կողմից մերժվել է։