Ինդոնեզիայի Մանադո քաղաքում տեղի ունեցած հուղարկավորության տեսագրությունը համացանցի օգտատերերին ստիպել է մտածել, որ ողջ մարդ է հուղարկավորվել:

 

Թաղման մասնակիցներից մեկի կողմից նկարահանված կադրերում երևում է դագաղը, որն իջեցնում են փոսի մեջ և լսվում է հոգևորականի ձայնը: Դագաղի ապակու միջով տեսանելի է, որ այնտեղ ինչ-որ բան է շարժվում:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ներկաներից ոչ ոք տարօրինակ ոչինչ չի նկատել: Դագաղում տեղի ունեցած շարժը տեսել են միայն այն բանից հետո, երբ տեսագրությունը հրապարակվել է համացանցում:

Նշվում է, որ տեսանյութը լայն տարածում է գտել Ինդոնեզիայում և տեղիք է տվել ենթադրությունների, որ դագաղում գտնվող անձը ողջ է:

Նշենք, որ ապակիով դագաղները մեծ տարածում են գտել 19-րդ դարում: