Ինչո՞ւ են տարեցներն այդքան խոցելի կորոնավիրուսի հանդեպ: ԱՄՆ Օգաստի համալսարանից գիտնականները պարզել են, որ տարեցների օրգանիզմում նվազած է հատուկ մոլեկուլների քանակությունը, որոնք դասվում են միկրոՌՆԹ-ներին (miRNA). ՌՆԹ-ի փոքր չկոդավորվող մոլեկուլներ՝ 18-25 նուկլեոտիդ երկարությամբ:

Aging and Disease ամսագրում հրապարակված հետազոտության մեջ հաղորդվում է, որ տիրոջ բջիջներում միկրոՌՆԹ-ներն ուղղորդվում են վիրուսային գենոմի 3′-չփոխհաղորդվող և կոդավորվող հատվածներ՝ արգելափակելով դրանց ֆունկցիաները և դրանով ունենալով հակավիրուսային արդյունք:

Մասնագետները վերլուծել են մարդկային միկրոՌՆԹ-ները, որոնք ուղղված են SARS-ի և COVID-19-ի հարուցիչների գենոմներին, և պարզել են դրանց քանակության ու մարդու տարիքի միջև կապը:

 

Պարզվել է, որ SARS-CoV-2-ի բազմացման ճնշմանը մասնակցող միկրոՌՆԹ-ները կապված են տարիքային տարբեր փոփոխությունների և հիվանդությունների հետ: Տարեցների մոտ նկատվել է պաշտպանական մոլեկուլների քանակության նվազում, ինչը կարող է նպաստել այս տարիքային խմբում ծանր ախտանիշներին և բարձր մահացությանը:

med.news.am