Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկարաձգել է ռուսական «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցցանցերի արգելքը, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը ապրիլի 10-ին առաջարկել էր ռուսական սոցցանցերի արգելքը եւս երեք տարով երկարաձգել:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 15-ին Ուկրաինայի 5-րդ նախագահն իր հրամանով գործողության մեջ էր դրել Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը Ուկրաինայում մի շարք ռուսական ընկերությունների գործունեության արգելքի մասին: Արգելքը, մասնավորապես, տարածվում էր «Օդնոկլասնիկի», «Վկոնտակտե» եւ «Յանդեքս» ռեսուրսների վրա: