Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին որոշում էր ստորագրել, որով Արևիկ Անափիոսյանին ազատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պաշտոնից: Խոսվում էր այն մասին, որ Անափիոսյանը պատրաստվում է մեկնել արտերկիր՝ ուսման նպատակով, և դա էլ բերվում էր որպես աշխատանքից ազատման հիմնական պատճառ: Սակայն, պարզվում է, որ Անափիոսյանը ոչ միայն չի մեկնել ուսման, այլ մի բան էլ աշխատանքի է անցել ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում: Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է մամուլում հրապարակած տեղեկությունը՝ ԿԳՄՍ նախարարությունում հեղափոխական պաշտոնյաներից մեկի կողմից թույլ տրված չարաշահումների մասին: Խոսքը՝ շուրջ կես միլիոն դոլարի դրամաշնորհի յուրացման մասին է: Կծիկը բացվել է այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ստորագրած փաստաթղթերում ինչ-որ անճշտություններ է նկատել, որից հետո նաև Եվրոպայից հոսող ֆինանսներում լուրջ շեղումներ է նկատվել: Բացահայտումից հետո նախարարը, ըստ աղբյուրի, «պապկայով» շտապել է վարչապետի մոտ ու հենց այնտեղ էլ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հրաժարականի տեքստն է պատրաստվել, հրամցվել է Հարվարդում սովորելու մոտիվացիայով: Անափիոսյանը, ինչպես գիտենք, համարվում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության սորոսական կարկառուն դեմքերից մեկը:
Երեկ էլ աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց մեկ այլ սորոսական փոխնախարար՝ Գեմաֆին Գասպարյանը, ով հեռացավ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարությունից: 2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը: Նրա ղեկավարծ հիմնադրամը պարբերաբար դրամաշնորհներ է ստացել: Դրանցից երկուսը նշենք՝ 2014 թվականին՝ մոտ 15 000 դոլար, ԼԳԲՏ թեմայով, իսկ 2017թ-ին՝ 68 հազար դոլար, Ապրիլյան պատերազմի թեմայով: Վերջինս, ինչպես տեսնում ենք, նույնպես դրամաշնորհային պատմությունների մեջ էր և ոչ պակաս ակտիվ, քան Անափիոսյանը՝ հաշվի առնելով, որ տարատեսակ դրամաշնորհների հետ էլ աշխատել է սոցապ.նախարարությունում: Շատերի կարծիքով՝ հեռացնելով սորոսականներին՝ Նիկոլ Փաշինյանը թուլացնում է նրանց դիրքերը, չիստկա է անում, սակայն դա միայն առաջին հայացքից: Եթե տարատեսակ չարաշահումների մասին պնդումները ճիշտ են, ապա Փաշինյանը ոչ թե պատժում է սորոսականներին, այլ փրկում է նրանց՝ շառից, փորձանքից հեռու՝ ազատելով պետական համակարգից…