Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլզ» ակումբի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկները աճուրդում վաճառել են 560 հազար դոլարով: Այդ մասին հայտնում է The Action Network- ը:

Աճուրդում վաճառվել է Nike Air Jordan 1 մարզակոշիկը, որը պատրաստված է կարմիր, սև և սպիտակ գույներով՝ 1984/85 թվականների սեզոնի համար:

Նշենք, որ հայտարարված գումարը նոր ռեկորդ է սպորտային կոշիկների զույգի արժեքի համար: