Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են օգնել կորոնավիրուսով հիվանդների բուժման ժամանակ, գրում է The Telegraph-ը:
Պարբերականի համաձայն, բրիտանացի բժիշկները հայտնաբերել են, որ կորոնավիրուսից մահացած գրեթե յուրաքանչյուր հիվանդի արյան մեջ մակարդուկներ են ձևավորվել: Իսկ արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են կանխել դա:
Կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Վուհան քաղաքում 2019 թ.-ի վերջին: Այն տարածում է գտել աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում: 2020 թ.-ի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: