ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել ՇՄ դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր աշխատանքից ազատվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը։ Նորանշանակ պետն իր մասնագիտական կարիերան սկսել է Լոռու դատախազությունից։ Ըստ տեղեկությունների՝ օրեր առաջ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արգիշտի Քյարամյանն ազատվում է հին կադրերից և իր մտերիմներին տեղավորում ախորժելի պաշտոնների։ Ավելին, նոր նշանակումներն էլ իրարանցում են առաջացրել ԱԱԾ քննչական դեպարտամենտում․ այստեղ վրդովված են ցածր մասնագիտական որակավորում ունեցող կադրերով ԱԱԾ-ն լցնելու նոր իշխանության քաղաքականությունից, որի հետևանքով արդեն մի քանի աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել։