Չեչնիայում նույնասեռական անձանց նկատմամբ կատարվող հալածանքների մասին պատմող «Բարի Գալուստ Չեչնիա» ֆիլմի թրեյլերը հրապարակվել է HBO ընկերության յութուբյան ալիքում:

Նկարագրության մեջ նշվում է, որ ֆիլմը պատմում է ակտիվիստների խմբի մասին, ովքեր վտանգում են իրեն կյանքը և պայքարում Չեչնիայի ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ կատարվող բռնությունների դեմ: Ֆիլմը նկարահանել է ամերիկացի ռեժիսոր Դևիդ Ֆրանսը: Պրեմիերան կկայանա հունիսի 30-ին: Ավելի վաղ ֆիլմը ցուցադրվել է «Սանդենս» և Բեռլինի կինոփառատոններում:

Ինչպես հայտնում է «Двач» Տելեգրամ-ալիքը, ֆիլմում բոլոր ԼԳԲՏ փախստականների դեմքերը փոխվել են նեյրոցանցի միջոցով: Դերասանների դեմքերը «տեղադրվել» են ֆիլմի իրական հերոսների դեմքերի վրա: