Քիչ առաջ վարչապետ Փաշինյանն ավտոմեքենայի լուսանկար հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այդ էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու: Հրապարակմանը հաջորդեցին մեկբնաբանություններ, որ մեքենան վարաչապետի նվերն է Արայիկ Հարությունյանին:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից փորձեցինք պարզել, թե արդյոք մեքենան վարչապետի նվերն է. «ՀՀ վարչապետը ավտոմեքենայի հետ կապ չունի: Էլեկտրոմոբիլը պատկանում է Արայիկ Հարությունյանին»,- ասաց Գևորգյանը:
Համացանցում փոքրիկ հետաքննություն անցկացրինք՝ պարզելու մեքենայի մակնիշն ու արժեքը: Մեքենան Hyundai IONIQ Electric է և արժե շուրջ 37.000 եվրո: Ի դեպ, այն գնվել է Երևանում գործող ֆիրմային խանութից: