Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանը հրաժարվում է Մինսկի հետ հրթիռների մշակման ոլորտում համագործակցությունից և փորձարկման տարածք տրամադրելուց՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Ըստ նրա՝ այդ կապակցությամբ չպետք է ծնկի գալ Ռուսաստանի առջև:

«Սա ազդանշան է, երբ մեր մերձավոր դաշնակիցը ոչ միայն համաձայն չէ հրթիռ պատրաստել մեզ հետ, այլև չի տրամադրում փորձարկման տարածք …», – ասել է նա: