ԱՄՆ Հյուսթոն քաղաքի բնակիչները կիրակի՝ մայիսի 31-ին, հավաքվել են՝ աղոթելու համար ոստիկանի կողմից սպանված սևամորթ տղամարդու՝ Ջորջ Ֆլոյդի ընտանիքի համար՝ գրել է Click2houston տեղական կայքը:
Աղոթքի ժամանակ սպիտակամորթ ամերիկացիները ծնկի են եկան և ներողություն խնդրել ռասիզմի տարիների համար: Դրան ի պատասխան՝ երկրի սևամորթ բնակչության ներկայացուցիչները ընդունել են ներողությունը և նույնպես ծնկաչոք աղոթել: