Գուանախուատուի սենատոր Մարթա Լուչիա Միթչերը տեսակապի միջոցով իր գործընկերների հետ քննարկում էր համաճարակի հետ կապված հարցերը։ Ինչ-որ պահի կինը սկսեց փոխել հագուստը՝ մտածելով, որ անջատել է տեսախցիկը: Բայց այդ պահին տասնյակ տարակուսված հայացքներ նայում էին նրան: Բայց սենատորին այդքան էլ հեշտ չէր շփոթել, գրում է Daily Star-ը:
Կինը համարձակորեն պատմել է, թե ինչու է ինքը նման իրավիճակում հայտնվել։ «Ես չեմ ամաչում այն փաստից, որ ես պատահաբար ցույց տվեցի իմ մերկ մարմինը: Ես 66 տարեկան եմ և ունեմ չորս երեխա, որոնց կրծքով եմ կերակրել, ուստի ես հպարտ եմ իմ մարմնով: Ես մի կին եմ, ով գրեթե 40 տարի պայքարել է կանանց իրավունքների համար, անցկացրել է սոցիալական տարբեր միջոցառումներ՝ պաշտպանելով մարդու իրավունքները, ես կին եմ, ով չի ամաչում իր մարմնից։ Ես սիրում եմ իմ մարմինը և հոգ եմ տանում նրա մասին։
Սենատորին աջակցել են բազմաթիվ գործընկերներ: Եվ չնայած դեռ պարզ չէ, թե ովքեր են նկարները տեղադրել և տարածել համացանցում, խորհրդարանն ասել է, որ միջոցներ կձեռնարկվեն նրանց հայտնաբերելու համար: