Երեկ անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Վերջինս աշխատանքից ազատվելու պատճառների մասին հրապարակավ ոչինչ չհայտնեց` բավարարվելով միայն շնորհակալությունով՝ ավելի քան 2 տարի այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: Այս հանգամանքը հարցեր առաջացրեց՝ Անանյա՞նն է ցանկություն հայտնել հեռանալ, թե՞ վարչապետն է այդպես որոշել։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, երկուշաբթի օրը պարետատանը կայացած նիստի ընթացքում քննարկվել են հետագա անելիքները համաճարակի պայմաններում ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար, որն անհամաձայնություն է առաջացրել Անանյանի և կառավարության մյուս անդամների միջև: Մասնավորապես, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել է 2 շաբաթով խստորեն lockdown անել բոլորին և «նստեցնել տանը», սակայն Դավիթ Անանյանը հակադարձել է՝ եթե այդպիսի որոշում կայացնեն, իրենից չպահանջեն հարկեր հավաքել, քանի որ մշտապես պատրաստակամորեն հարկ վճարողներն անգամ այլևս չեն կարողանում հարկեր մուծել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Անանյանն ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն խնդիր է առողջապահական ոլորտի համար, այլև տնտեսական, հետևաբար նման որոշում ընդունելու հետևանքով տնտեսությունը գահավիժելու է և չենք կարողանալու հաղթահարել տնտեսական ճգնաժամը, ինչը բերելու է ցուցանիշների զրոյացման: Նկատենք, որ խոսակցությունն ընթացել է վիճաբանության մթնոլորտում: Չնայած Անանյանի կողմից հնչեցված պատճառաբանություններին՝ կառավարությունը մնացել է անքակտելի և հակվածություն է եղել փակել երկիրը: Անանյանն էլ դեմ գնալով կառավարությանը՝ հրաժարվել է աշխատել նման պայմաններում ու ազատման դիմում է գրել:
Վեճ է եղել պարետատան նիստի ժամանակ. հայտնի է Անանյանի հրաժարականի իրական պատճառը
13:18 - 5.Հունիս.2020
Առաջարկում ենք նաև
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
19/12/23 14:40
Օկուպացված Արցախում ադրբեջանցի զինվոր է մահացել
13/09/23 16:40
Սիլվեստր Ստալոնեն Հռոմի պապին հրավիրել է մենամարտի
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
16/09/22 12:04
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել
24/11/21 17:00
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ․ հայտնի է, թե ինչն է եղել «Բուրգըրի»-ում աղիքային թունավորման պատճառը
01/09/21 16:15
«Երևի ջահել ժամանակ հայտնի մոդել եք եղել, հա՞»․ Նազենի Հովհաննիսյանը լուսնակար է հրապարակել Կեայից
22/05/20 18:12
Պակիստանում ինքնաթիռ է կործանվել. ինքնաթիռում 98 մարդ է եղել
01/11/19 12:47
Ռադայի պատգամավորը լաց է եղել նիստի ժամանակ (տեսանյութ)
06/12/17 10:08
«Ժամանակ». ԱԺ ՀՀԿ խմբակցության ներսում վեճի իրական պատճառը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան