Մահացել է մեքենայի վարորդը, որին հարվածել էր դերասան Միխայիլ Եֆրեմովի մեքենան, հայտնում է RBK-ն՝ վկայակոչելով Մոսկվայում ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Նախօրեին՝ երեկոյան, 56-ամյա դերասանը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել, ինչի արդյունքում լուրջ տուժածներ են եղել։ Ականատեսների խոսքով՝ Եֆրեմովի ամենագնացը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Lаda»-ին։ Երկու մենքենաներն էլ լուրջ վնասվել են։ Վարչությունում հաստատել են, որ դերասանը հարբած է եղել։

Եֆրեմովի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ճանապարհատրանսպորտային պատահարի համար, որը հանգեցրել է մարդու մահվան։ Նախատեսվող առավելագույն պատիժը մինչեւ 12 տարվա ազատազրկում է։