ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ֆոնին HBO Max ամերիկյան հոսքային հարթակը որոշել է հրաժարվել «Cops» հեռուստաշոուի հետագա հեռարձակումից, ինչպես նաև հեռացրել է «Քամուց քշվածները» ֆիլմը, որը, ըստ ընկերության հաղորդագրության, անդրադառնում է աֆրոամերիկացիների վերաբերյալ «վիճահարույց թեմաներին»:

Նշվում է, որ հետագայում ֆիլմը կարող է կրկին հայտնվել հարթակում, բայց կուղեկցվի համապատասխան մեկնաբանություններով՝ հայտնում է wsj.com-ը:
.