Կորոնավիրուսի պատվաստանյութ դեռ չի գտնվել ու չի բացառվում, որ չգտնվի: Դրանից միակ պաշտպանությունն այս պահին դրա տարածումը կանխելն է: Այս մասին պարետատան նիստից հետ կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրավիճակն ամբողջությամբ կառավարելի պահելու դեպքում ամբողջությամբ պատրաստ կլինենք կորոնավիրուսի վարակի աշնանային հնարավոր բռնկումներին, ձմեռային ու հաջորդ տարվա գարնանային հնարավոր բռնկումներին:
«Ու եթե մենք ճիշտ ռազմավարություն ունենանք, գուցե աշնանը, կամ ձմռանը կունանանք որոշակի իմունիտետային պարիսպ, որը մեր հանրապետությունը կդարձնի վարակի նկատմամբ ավելի պաշտպանված»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ կորոնավիրուսն աշխարհում ու Հայաստանում մնալու է առնվազն մինչև 2021 թվականի գարուն, ուստի դրանից պաշտպանվելու միջոցները մնում են դիմակը, ձեռքերն ախտահանելն ու անվտանգության կանոնները պահպանելը:
Տեսանյութը՝ 24News-ի